leprous, infected with elephantiasis.
ՈՒՐՈՒԿ գրի եւ ԱՒՐՈՒԿ ՕՐՈՒԿ. (որպէս թէ ունօղ զեռ, կամ զայրուք ցաւ. երուք՝ եռք ունեցօղ ). Բորոտ. գոդի. քոսոտ.
Աղօթք ուրկի». յն. աղքատի. ((իբրու մուրկի) Սղ. ՟Ճ՟Ա. 1։)
Բորոտք հալածեալ լինէին ... զուրուկս փախստեայ առնէին։ Բորոտաց եւ ուրկաց։ Ընկալայ զգիր զախտացելոցդ մարմնով՝ զուրուկ անուանելոցդ. (Խոր. ՟Գ. 20։ Յհ. կթ.։ Շ. թղթ.։)
Զինչ պղծութիւն լինի ջրոյն ի յուրկէն յայնմանէ, որ լնու զայն։ Գտեալ ի ճանապարհին ուրուկ մի ընկեցիկ։ Ասէ ուրուկն, արա՛ սէր, եւ բա՛րձ զիս. (Վրք. հց. ՟Ժ. ՟Ժ՟Դ։)
Որ ընդ կանայս ուրկունս շնայցէ, որպէս զանասնապիղծ է։ Ծնունդք նոցա ուրուկս ծնանին. (Կանոն.։)
• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։
• ՆՀԲ «որպէս թէ ունող զեռ կամ զայ-րուք զաւ»։ Տէրվիշ. Altarm. 72 սանս.
• ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։
• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ